Ինքնաթիռը, որում գտնվել է Մելանիա Թրամփը, հարկադիր վայէջք է կատարել


00:10 , 18 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Ինքնաթիռը, որում գտնվել է ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանիա Թրամփը, ծխի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրել է CNN-ը։

Թռիչքից տաս րոպե անց ինքնաթիռի առջևի մասում ծուխ է նկատվել։ Առաջին տիկնոջը ուղեկցող լրագրողներին բաժանվել է խոնավ սրբիչներ և խորհուրդ տրվել օգտագործել այն որպես դիմակներ, եթե հոտն ուժեղանա։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգոտնի մոտ գտնվող Էնդրույս ավիաբազայում։

CNN-ի տվյալներով, ամենայն հավանականությամբ, ծխի պատճառը եղել է տեխնիկական խնդիրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։