Խաչապուրու այս բաղադրատոմսի մասին ես իմացել եմ մի վրացի պապիկից Թբիլիսիում. երբեք ավելի համեղ ուտեստ չեմ փորձել


21:45 , 17 հոկտեմբեր, 2018

Սա խաչապուրու լավագույն բաղադրատոմսերից է, այն առանձնանում է իր հեշտությամբ և հասանելիությամբ:

Բաղադրատոմս

Պատրաստման եղանակը

Խառնել կեֆիրը և ձուն, ավելացնել շաքարը, աղը, լցնել բուսական յուղը և լավ խառնել:

Ստացված խառնուրդին ավելացնել սոդայով 2 բաժակ ալյուր: Խառնել, խառնելու ընթացքում կամաց-կամաց ավելացնել մնացած ալյուրը:

Արդյունքում ստացվում է էլաստիկ և փափուկ խմոր:

Դնել խմորը խորը տարայի մեջ և ծածկել կտորով, թողնել՝ հասունանա:

Միջուկը պատրաստելու համար քերած պանրին ավելացնել մեկ ձու:

Խմորը բաժանել 9 մասի և բացել դրանք:

Միջուկը դնել բացված խմորի մեջտեղում և միացնել ծայրերը:

Հավաքելով ծայրերը՝ շրջում ենք այն և մեծացնում:

Խաչապուրին պատրաստում ենք տաքացած թավայի վրա, առանց ձեթի:

Արդեն պատրաստի խաչապուրիների վրա դնում ենք մի քանի կտոր կարագ: