Կեսարյան հատումը մահացու վտանգավոր է նորածինների առողջության համար․ գիտնականներ


23:20 , 17 հոկտեմբեր, 2018

Ատլանտայում Ջորջիայի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ կեսարյան հատումը քայքայիչ ազդեցություն է թողնում նորածինների ուղեղի ձևավորման և աճի վրա հենց ծնվելուց հետո առաջին ամիսների ընթացքում։ Հիմնական վտանգը այն է, որ վիրաբուժական միջամտությունը նպաստում է գլխուղեղի որոշ հատվածների միկրովնասվածքների երևան գալուն և դառնում է նեյրոնների մասսայական մահացության պատճառ՝ տեղեկացնում է PNAS ամսագիրը։

Գիտնականները նշում են, որ գլխուղեղի նեյրոնների մահացությունը նորածինների մոտ վերացնում են վարակների դեմ օրգանիզմի պայքարելու ունակությունը, ինչպես նաև զրկում են օրգանիզմին նյարդային վերջույթներից ազդակները ճիշտ ընդունելու ունակությունից։