Դասախոսությունների ժամանակ քունը կարող է որպես հոգեկան խանգարման նշան դիտարկվել


16:59 , 17 հոկտեմբեր, 2018

Ժամանակին համարվում էր, որ ոսանողների համար դասախոսությունների ժամանակ քնելը երեկույթներից հետո սովորական բան է։ Սակայն Բուքինգհեմյան համալսարանում դա հիմա որպես հոգեկան խանգարման հնարավոր նշան է դիտարկվելու, հաղորդում է The Telegraph-ի լրագրող Կամիլա Թըրները։

Հունվարից համալսարանի բոլոր աշխատակիցներին անդամագրելու են հոգեկան առողջության պարտադիր դասընթացների։ Ծրագրի ղեկավար Դի Բանկերը բացատրել է. «Մենք պատմելու ենք սթրեսի և ընկճախտի նշանների մասին. դա անտարբերությունն է, պարապմունքները բաց թողնել, վիզուալ կոնտակտի բացակայությունը, քնատությունը։ Եթե ինչ որ մեկը տագնապի վիճակում է գտնվում, նա կարող է գունատ լինեն, քրտնել, նյարդայնանալ։ Նա չի կարող կենտրոնանալ, նայել ձեր աչքերի մեջ, զրույցի բռնվել, նույն տեղում նստել կամ ձեզ հետ նույն տարածքում գտնվել»։