Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստություններ չեն գնում. Պեսկով


15:50 , 17 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի` Փարիզում հանդիպման նախապատրաստություններ չեն տարվում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:

«Դեռ ոչ մի կողմից նման հարց առաջ չի քաշվել, նախապատրաստություն չի գնում»,- ասել  է նա:

Երեկ հայտնել ենք, որ  Պուտինը մտադիր է այցելել Փարիզ նոյեմբերի 11-ին` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի օրը: