15:31 , 17 հոկտեմբեր, 2018Ղրիմի Կերչ քաղաքի մետալուրգիական ուսումնարանում անհայտ պայթուցիկ սարք է գործի դրվել: Այդ մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:
Պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է:
Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են կատարվածի մասին: Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:




