ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիան վերականգնելու համար ԱՄՆ-ի կողմից սահմանվելիք հնարավոր պատժամիջոցները


14:20 , 17 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի նոր հնարավոր պատժամիջոցները, որոնք կսահմանվեն Սիրիան վերականգնելու համար. հայտնում է РИА Новости-ն:

Այսպես` ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ընդլայնումը Սիրիայի վերականգնման գործում մասնակցություն ունեցող երկրների դեմ Վաշինգտոնի արատավոր ուղեգծի դրսևորումը կլինի: