Ջիգարխանյանի ընկերը պատմել Է դերասանի առողջական վիճակի մասին


13:40 , 17 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը, որին հոսպիտալացրել Էին հոկտեմբերի 13-ին, ապաքինվում Է եւ շուտով կվերադառնա աշխատանքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

Ավելի վաղ Սողոմոնյանը գործակալությանը պատմել Էր, որ Ջիգարխանյանին երկու շաբաթով տեղավորել են հիվանդանոցներից մեկում, ընդ որում՝ նրա վիճակը երկյուղներ չի ներշնչում:

Նա սկսել Է ապաքինվել: Նրան փոքր-ինչ բուժվել Է հարկավոր, դա ժամանակ կպահանջի, բայց վերջին մի քանի օրը դինամիկան շատ դրական Է: Տասն օրից նա շարք կվերադառնա, աշխատանքի»,- ասել Է Սողոմոնյանը: