Արիանա Կաոիլին 1900 կմ հեծանվային ճամփորդության և հայ մանուկներին օգնելու մասին


16:30 , 17 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ, շախմատիստուհի Արիանա Կաոիլին  սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, սկսել է երկշաբաթյա հեծանվարշավ Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։ Նա հեծանվով անցել է 1900 կմ։

Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք էր իրականացրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF)՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կաոիլին նշեց, որ իր նպատակն է հավաքել 10 հազար ԱՄՆ դոլար, որը կծառայի գյուղերի սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը։

Արիանայի խոսքով՝ իր համար հոգեհարազատ է «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» ու այն հնարավորություն է ընձեռում գյուղաբնակ երեխաներին բարձրացնել իրենց կյանքի որակն ու մեծ նվաճումներ արձանագրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ