Երեխան մնում է երեխա, մի «գողացեք» նրանից մանկությունը, հետ պահեք կեղտոտ քաղաքականության մեջ խառնվելուց


12:35 , 17 հոկտեմբեր, 2018

Մի փոքր բան ասեմ էլի էն լացող երեխայի տեսանյութի մասին։
Էդ երեխան պիտի լացեր մաքսիմում նրա համար, որ դպրոցում երկուս ա ստացել կամ նրա համար, որ անգիրը չի կարում սովորի։

Իսկ ծնողի կողմից դա նկարահանելը, տարածելը, երեխային տեսանյութի ընթացքում նույնը կրկնել, որ շարունակի լացելը, սխալ ա, չի կարելի։

Էդ տարիքում ես լացում էի նրա համար, որ խաղալիք մեքենայիս էլեմենտը նստել էր, ու չէի կարում քշեի։

Երեխան մնում է երեխա, մի «գողացեք» նրանից մանկությունն ու ճիշտ ճանապարհի վրա դրեք՝ հետ պահելով կեղտոտ քաղաքականության մեջ խառնվելուց (նույնիսկ մանկական ինտելեկտով)։

Էսքանը։