Ավստրալիայում ուգի և խաղալիք կենգուրու են նվիրել արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին


04:36 , 17 հոկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, Ավստրալիայում շրջագայության ժամանակ առաջին նվերն են ստացել իրենց առաջնեկի համար. այն մասին, որ Սասեքսի դքսուհին հղի է, նախօրյակին պաշտոնապես հայտարարել է Քենսինգթոնյան պալատ:

Ինչպես գրել է Associated Press-ը, նորությունը հանկարծակիի է բերել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Փիթեր Քոսգրոուվին, որը պետք է ընդուներ Հարիին ու Մեգանին. սակայն նա հասցրել է օգնականներին ուղարկել գնումների եւ ապագա ծնողներին նվիրել խաղալիք կենգուրու ու պստլիկ ուգիներ:

«Առաջին նվերը ձեր մանկան համար»,-ասել է Քոսգրոուվը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: