Տեսեք, թե ում համար է 70-ամյա երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին նիհարել 30 կիլոգրամով (Photo)


04:39 , 17 հոկտեմբեր, 2018

Թվում էր, թե Միխայիլ Շուֆուտինսկին կնոջ մահից հետո այլևս ուշքի չի գա և չի վերադառնա երգի ասպարեզ, բայց, փաստորեն, նրա կյանքում հայտնվել է մեկը, ով նրան ստիպել է նորից երջանիկ զգալ իրեն:

Այդ կինը պարուհի Սվետլանա Ուրազևն է, ով դեռ վաղուց սիրահարված է եղել երգչին: Նրանք սկզբնական շրջանում գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները: Վերջին մեկ տարում նրանք սկսեցին միասին երևալ հանրային վայրերում: Երկրպագուները երգչի մոտ նաև քաշի փոփոխություն էին նկատել: Ասում են, որ պարուհու շնորհիվ նա սկսել է սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպ վարել և արդյունքում 30 կգ նիհարել է: Իսկ լրագրողների հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում ամուսնանալ, նա պատասխանում է, որ դեռ շատ երիտասարդ է նման պատասխանատու քայլի համար: