Մայոնեզի վնասակարության մասին շատերս ենք լսել. ահա թե ինչպես կարելի է տնային պայմաններում համեղ և օգտակար մայոնեզ պատրաստել (Video)


02:19 , 17 հոկտեմբեր, 2018

Մի շարք ուտեստներ, մասնավորապես՝ աղցաններն առանց մայոնեզի պատկերացնելն անհնար է: Ահա թե ինչպես կարելի է տան պայմաններում համեղ և, ամենակարևորը, օգտակար մայոնեզ պատրաստել:

Բաղադրիչներ

Ձու - 2 հատ

Ձեթ - 500մլ

Մանանեխ - 2 թեյի գդալ (երեսանց)

Շաքարի փոշի - 1 ճ/գ (երեսանց)

Աղ - 1-2 թ/գ

Խնձորի քացախ - 2 ճ/գ