Տեսեք, թե ինչու է Մոսկվայում մեքենան երկրորդ հարկից անհավանական թռիչք կատարել (Photo)


01:28 , 17 հոկտեմբեր, 2018

Մոսկվայի առևտրային կենտրոններից մեկի բազմահարկ կայանատեղիի երկրորդ հարկից Մերսեդես մակնիշի մեքենա է ընկել: Մեքենան ընկել է ավտոլվացման կետի աշխատակցի մեղքով: Նա շփոթել էր արագացման և արգելակման ոտնակները, ինչի արդյունքում արագություն հավաքելով ընկել էր ներքև:

Մեքենայում գտնվում էր միայն ավտոլվացման կետի աշխատակիցը: Նա ստացել է թեթև վնասվածքներ: