Ուկրաինայում զորավարժությունների ժամանակ վթարվել է Սու-27 կործանիչը. ամերիկացի և ուկրաինացի օդաչուները զոհվել են


23:10 , 16 հոկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի ռազմական դատախազությունը հաստատել է, որ Վինիցկի շրջանում տեղի ունեցած Սու-27-ի ավիավթարի հետևանքով ամերիկացի օդաչու է զոհվել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, երկու օդաչուն էլ, որոնցից մեկն Ուկրաինայի ռազմաօդային ուժերի սպա է, երկրորդը՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի օդուժի զինծառայող, զոհվել են: Ինչպես հաղորդվում է, ավելի ուշ դատախազության հաղորդագրությունից օդաչուների քաղաքացիության մասին տեղեկությունը ջնջվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։