Արսեն Թորոսյան, դու այլ անելիք չունե՞ս, որ ընկել ես ծխողների ետևից


20:54 , 16 հոկտեմբեր, 2018

Պարոն Arsen Torosyan, Դուք առողջապահության նախարար եք մի երկրում, որտեղ նվազագույն աշխատավարձը 55000 դրամ է, իսկ KT-ն՝ 65-95 հազար դրամ։ Քո ապրած երկրում մարդը մահանում է ոչ թե ծխելու հետևանքով, այլ հիվանդանոց գնալու հնարավորությունից զրկված լինելու պատճառով։

Քո ղեկավարած համակարգում բուժքույրը ստանում ա 75000 դրամ աշխատավարձ։ Շուտով ջեռուցման սեզոնն ա, էդ փողը հազիվ հերիքի օրը մի ցամաք հաց ու ջեռուցման ծախսերը հոգալուն։ Բժիշկը ստանումա մետ 150 000 դրամ, այսինքն՝ էլի կիսասոված ա։

Դու այլ անելիք չունե՞ս՝ ընկել ես ծխողների հետևից։
Կյանքի որակը լավացրու։
Կյանքի որակը հակադարձ համեմատական է ծխողների քանակին։