Գլոբալ տաքացումը կոչնչացնի ողջ աշխարհի գարեջուրը


21:20 , 16 հոկտեմբեր, 2018

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները վստահ են, որ գլոբալ տաքացումը ոչ միայն Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառ կդառնա, այլև միլիոնավոր մարդկանց կզրկի բոլոր տեսակների ու համերի գարեջրերից՝ տեղեկացնում է Nature Plants-ը։

Համաձայն հետազոտության՝ կլիմայական գոտիները խառնուրդը և ջերմաստիճանի կայուն տատանումները զգալիորեն կնվազեցնեն գարու բերքը չափավոր լայնություններում, ինչը կազդի ողջ մոլորակում գարեջրի հասանելիության և գների վրա:

Բացի այդ, հետազոտողները հայտնում են, որ չափավոր լայնություններում մտեղումների քանակը մշտապես նվազում է, ինչը գարու մշակմամբ զբաղվող ֆերմերների համար շատ տհաճ նորություն է: Գիտնականները նշում են, որ արդեն մոլորակի միջին ջերմաստիճանի աճի նախնական փուլում գարու բերքը կնվազի 17%-ով: