Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ


19:50 , 16 հոկտեմբեր, 2018
Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Այս մասին ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.

Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,– ասված է նախագահի հրամանագրում։