ՀՀԿ-ն և՛ ասելիք, և՛ անելիք ունի ՀՀ քաղաքական կյանքում և պետք է մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին. Արմեն Աշոտյան


17:10 , 16 հոկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ կուսակցության ներսում կա մոտեցում, որի ջատագովները, այդ թվում՝ ինքը գտնում են, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին:  

«Կան նաև գործընկերներից ոմանք, որ պնդում են, որ այս ընտրական ցիկլը պետք է բաց թողնել և պատրաստվել հաջորդ ընտրություններին: ՀՀԿ-ն դեռ որոշում չունի, այս փուլում ընթանում են վերլուծական աշխատանքներ, մոնիտորինգ և այլն, երբ ընտրությունները  կնշանակվեն, մեր որոշումը կհրապարակենք»,-ասաց նա:

Աշոտյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն և՛ ասելիք ունի, և՛ անելիք ունի ՀՀ քաղաքական կյանքում: «ՀՀԿ-ն այն բացառիկ կուսակցություններից է, որ ունի գաղափարական հիմք, այլ հարց է, թե մեզ ինչքանով է հաջողվել վերջին տարիների ընթացքում այդ գաղափարական ակունքները զուլալ պահել, բյուրեղ պահել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։