19:00 , 16 հոկտեմբեր, 2018Ի՞նչ նվիրել մի մարդու, ով ղեկավարում է հարուստ և զարգացած մի երկիր, ունի բազմաթիվ միլիարդատեր ընկերներ, ում լուսանկարները տպագրվում են հեղինակավոր ամսագրերի առաջին էջերին․․․ Գուլպանե՞ր։ Մի՞թե դա լավ գաղափար է։ Պարզվում է՝ այո, հատկապես, երբ այդ մարդը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն է։
Մեծությամբ աշխարհի երկրորդ երկրի ղեկավարին շատերը ճանաչում են հենց իր գուլպաների համար․ վերջինս շատ հաճախ, անգամ կարևոր գործնական հանդիպումների ժամանակ սիրում է կրել անսովոր դիզայնով զվարճալի գուլպաներ։

Օրինակ՝ այս տարվա հունվարին Համաշխարհային տնտեսական ֆորումին Ջասթին Թրյուդոն ներկայացել էր դեղին բադիկներով գուլպաներով, ինչին անդրադարձել են բազմաթիվ լրատվամիջոցներ։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ ևս Թրյուդոյին նվիրել են տարբերվող գուլպաներ, այդ թվում՝ Իռլանդիայի, Հայաստանի և այլ երկրների ղեկավարները։
Ինչպես նշվեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին վերջերս մեկ զույգ գուլապներ է նվիրել, այն էլ՝ հայկական դրոշի գույներով։


Ահա ևս մի քանի լուսանկար, թե յուրօրինակ գուլպաների ինչ մեծ հավաքածու ունի Ջասթին Թրյուդոն։










