Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանն այսօր ամուսնանում են (Video)


14:30 , 16 հոկտեմբեր, 2018

Tert.amLife-ը գրում է.

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հարսանիքն է։ Նա ամուսնանում է ռեժիսոր Վահե Սայանի հետ։

 

Զույգի պսակադրության  արարաողությունն արդեն կայացել է։ Շուշաննան և Վահեն միմյանց տեր և հնազանդ լինելու, հավերժ սիրելու երդում են տվել և փոխանակավել ամուսնական մատանիներով Սաղմոսավանքում։

 

Նորպասակները խնջույքը կշարունակեն ժամանցի կենտրոններից մեկում։ Նրանց հարսանիքին ներկա են ընկերները, հարազատներն ու ստեղծագործական թիմը, որի հետ աշխատում են։ Վահեի և Շուշաննայի ցանկությամբ արարողությունն անցել է առանց լրատվամիջոցների ներկայության։

 

Զույգը չի ցանկանում հանրայնացնել անձնական կյանքը։ Նրանց հարաբերությունները ժամանակին լայն քննարկման առարկա դարձան, քանի որ Վահեն նախկինում ամուսնացած է եղել, սակայն ռեժիսորը խոսել էր այս թեմայով և հայտնել, որ Շուշաննայի հետ սկսել են հանդիպել իր ամուսնալուծությունից երկար ժամանակ հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ