Երկաթի պակասը, որի արդյունքում առաջանում է նաև արյան մեջ հեմոգլոբինի պակաս, մարդկանց մոտ առաջացնում է քնելու ցանկություն, նաև՝ անհանգիստ քուն: Եթե տեսնում եք նման ախտանիշներ, ցանկալի է արյուն հանձնել և վիտամիններ ընդունել:
Որոշ մարդիկ առանց ոտքերը շարժելու չեն կարող նստել, սա էլ հենց այս սինդրոմն է, որը հանդիպում է մարդկանց 2-10 տոկոսի մոտ: Այսպիսի մարդիկ շատ դժվար են քնում և միշտ քնի կարիք ունեն:
Վիտամին D-ի պակասից օրգանիզմում քրոնիկ անքնություն է առաջանում:
Սա առաջանում է արյան վատ շրջանառության արդյունքում և առավոտյան առաջացնում հոգնածության զգացողություն: Սա կարող է լինել հիմնականում ծխող, շատ ալկոհոլ օգտագործող անձանց մոտ:
Հիմնականում առաջանում է աշնանը, երբ օրը կարճանում է, և սկսում են անձրևներ տեղալ:
Եթե դեղերն օգտագործելիս քրոնիկ հոգնածություն եք զգում, պետք է բժշկի դիմել և խնդրել փոխել դեղամիջոցը: