Ճապոնիայի դպրոցներում սովորեցնում են լաց լինել


02:05 , 16 հոկտեմբեր, 2018

Ճաապոնիայում դպրոցներում և կազմակերպություններում լաց լինելու դասընթացներ են անցկացվում: Դրանց նպատակն է նվազեցնել աշխատողների և սովորողների սթրեսն ու պահպանել նրանց հոգեկան առողջությունը:  Մասնագետների համոզմամբ՝ սա լարվածության կուտակումից ինքնապաշտպանության արդյունավետ միջոց է: Միջնակարգ դպրոցի նախկին ուսուցիչ Հիդեֆումի Յոշիդան, ով ինքն իրեն անվանում է լացի ուսուցիչ, հատուկ դասընթացներ է անցկացնում, որոնց ընթացքում սովորեցնում է, թե ինչպես կարելի է լացի միջոցով հանել լարվածությունն ու սթրեսը: Նրա համոզմամբ` լացն ավելի արդյունավետ միջոց է լարվածության դեմ, քան ծիծաղը և քունը: Նրա խոսքերով՝ արցունքներ առաջացնել կարելի է դիտելով հուզիչ ֆիլմեր, լսելով տխուր երաժշտություն և կարդալով ոգեշնչող գրքեր: