Հրազդանում այրվել է մեծ մակերեսով խոտածածկույթ


23:50 , 15 հոկտեմբեր, 2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական խմելու ջրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:37-ին, մարվել՝ 19:12-ին:

Վանատուր թաղամասի մոտակա սարում այրվել է մոտ 28 հա, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն»- ից մոտ 2000 քմ խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 27 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 8 աշխատակից: