Պետդեպն ասել է` որ դեպքում Թրամփը կբանակցի Իրանի հետ


23:10 , 15 հոկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջվա պես պատրաստ է Իրանի հետ բանակցել, եթե պաշտոնական Թեհրանն իսկապես ցանկանում է փոխել իր պահվածքը:

Ինչպես նշում է ria.ru-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի՝ Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:

«Նախագահը ցանկանում է լուծել խնդիրները, և եթե իրանական ռեժիմը ցույց տա, որ փոխվելու իրական ցանկություն ունի, ապա Թրամփը պատրաստ է դիվանագիտական երկխոսության, որն էլ թույլ կտա լուծել խնդիրները»,- ասել է Հուքը:

Հիշեցնենք, որ Թրամփը նախագահ ընտրվելուց հետո խիստ քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ՝ այդ երկիրն անվանելով «աշխարհում թիվ մեկ ահաբեկչական պետությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։