Եմենում կարող է սկսվել վերջին 100 տարում աշխարհում ամենասոսկալի սովը. ՄԱԿ


22:10 , 15 հոկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Միացյալ Ազգերի Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ Եմենում ռազմական գործողությունների չդադարեցման դեպքում երկրում կլինի վերջին 100 տարվա ընթացքում աշխարհում ամենասոսկալի սովը:

Ինչպես նշում է The Guardian-ը, ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ գալիք երեք ամսում երկրում կարող է համատարած սով տիրել՝ 13 մլն մարդու սովամահ լինելու վտանգի առաջ կանգնեցնելով:

ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության՝ Եմենի հարցերով համակարգող Լիզ Գրանդեն դիմել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կոալիցիային՝ կոչ անելով վերջ տալ շիա ընդդիմադիրների դեմ ուղղված ավիահարվածներին

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։