Խելացի մարդու լավագույն հատկանիշը լսելու և հասկանալու ունակությունն է:
Սրանով են առաջին հերթին խելացի մարդիկ տարբերվում մյուսներից:
Խելացի մարդկանց բարդ է կառավարել, այնինչ հիմարներին կառավարելը շատ հեշտ է, նրանք նաև շատ արագ մանիպուլյացիայի են ենթարկվում:
Խելացի մարդկանց երբեք բավարար չէ այն, ինչ իրենք գիտեն, նրանք միշտ ձգտում են ավելին իմանալ:
Խելացի մարդիկ առաջին տպավորությունից եզրակացություն չեն անում: Նրանք փորձում են իրերը տարբեր կողմերից դիտարկել, ապա եզրակացություն անել:
Խելացի մարդիկ լավ հումորի զգացում ունեն: Նրանք նաև հասկանում են այլոց հումորը և չեն վիրավորվում փոքր կատակներից:
Մարդիկ սխալներ են անում, քանի որ առաջնորդվում են զգացմունքներով: Խելացի մարդիկ տրամաբանությամբ են առաջնորդվում՝ մի կողմ դնելով զգացմունքները:
Խելացի մարդիկ տարբեր իրադարձությունների արագ չեն արձագանքում: Նրանք մեկ րոպե ընդմիջում են, մտածում, ապա՝ արձագանքում: