Պատմության ամենաարտասովոր 6 կտակները


22:45 , 15 հոկտեմբեր, 2018

Որոշ հարուստ ու հայտնի մարդիկ իրենց վերջին կամքը յուրօրինակ կերպով են արտահայտում։ Հայտնի են դեպքեր, երբ նրանց կտակները իրական սենսացիա ու շոկ են դարձել հասարակության համար։ Այժմ մենք կխոսենք հենց նման մարդկանց կտակների մասին։ Ինչ հիմնական նպատակ էլ որ նրանք հետապնդած լինեն, մեկին նրանք հասել են հաստատապես՝ անգամ մահից շատ տարիներ անց նրանց անունը դեռ հնչում է հասարակության մեջ։

Սամուել Բրատ

Ծխախոտից կախվածություն ունենալով՝ հարուստ պարոն Բրատը մահանալուց առաջ որոշեց պատժել իր կնոջը, ով փորձել էր պայքարել իր վնասակար սովորության դեմ։ Ըստ կտակի պայմանների՝ կինը կարող էր օգտագործել ժառանգության իր իրավունքը միայն այն դեպքում, եթե սկսեր ամեն օր 5 սիգար ծխել։ Կտակը կազմելու պահին Բրատի կարողությունը 330 հազար ֆունտ էր կազմում։

Լեոնա Հեմսլի

Էկսցենտրիկ միլիոնատիրուհու վերջին կամքն այսպիսին էր. նրա մահից հետո հարազատ թոռները պետք է 5-ական միլիոն դոլար ստանային, իսկ սիրելի շունը՝ 2 անգամ ավելի։ Եվ երբ շունը սատկի, նրան պետք է թաղեն հենց Լեոնայի կողքին՝ կես միլիոն դոլար արժողությամբ դամբարանում։

Հենրի Ֆորդ

Հայտնի մագնատը իր մահից հետո կես միլիոն դոլար էր թողել բարեգործությանը տրամադրելու համար։ Նա ցանկանում էր, որ այդ գումարը բաժին հասներ ավելի քան 4 հազար կրթական ու բարեգործական կազմակերպությունների։ Այսօրվա դրությամբ սա պատմության ամենախոշոր բարեգործությունն է։

Ջին Ռոդենբերի

«Աստղային ճանապարհի» հիմնադիրը ինքն իր համար կազմակերպել էր «ֆանտաստիկ» հուղարկավորություն։ Դեռ կենդանի ժամանակ նա ցանկություն էր հայտնել, որ իր մարմինը զմռսեն, իսկ մոխիրը տարածեն Տիեզերքում։ Ռոդենբերիի կամքը կատարեցին՝ նրան «ճանապարհելով» Տիեզերքի տարբեր անկյուններ։

Անջել Պանտոյա

Պուերտոռիկացին մահացավ բռնի մահով։ Մինչ օրս հայտնի չէ, թե ում ձեռքով։ Զոհի հարազատ եղբայրը որոշեց իրականություն դարձնել քրոջ տարիերի երազանքը՝ ապրել հայրական տանը և ամուր կանգնել ոտքերի վրա։ Հարազատները այս ցանկությունը յուրօրինակ եղանակով ի կատար ածեցին. նրանք Պանտոյայի զմռսված մարմինը թողեցին հայրական տանը՝ ուղղահայաց վիճակում կանգնած։

Հենրիխ Հայնե

Աշխարհահռչակ բանաստեղծը ողջ կյանքի ընթացքում ափսոսել է, որ  կյանքը կապել է հիմար, կռվարար ու անբարեխիղճ կնոջ՝ կոշկավաճառ Եվգենիա Միրատի հետ։ Իր մահից հետո նա կնոջն իր ունեցվածքը մի պայմանով էր թողել՝ եթե կինը երկրորդ անգամ պաշտոնապես ամուսնանա։ Բանաստեղծը կարծում էր, որ նման եղանակով աշխարհում գոնե մի մարդ կհասկանա իրեն և կողբա իր մահը։