Հիվանդներին ցավից ազատելու համար բժիշկները նրանց խորհուրդ են տալիս թանգարաններ այցելել


23:00 , 15 հոկտեմբեր, 2018

Մի խումբ կանադացի բժիշկներ հաջորդ ամսից նոր դեղատոմս կգրեն՝ թանգարաններ այցելելը: Մոնրեալի նրբագեղ արվեստների թանգարանը և Մոնրեալի բժիշկների ակադեմիան նոյեմբերի 1-ից հիվանդների բուժման համար նոր փորձնական միջոց են սկսում:

Նախաձեռնության հեղինակ բժիշկներից մեկի խոսքով՝ թանգարաններ այցելությունը կարող է օգտակար լինել հոգեկան և մարսողական համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց համար: Այն դրական կարող է ազդել նաև շաքարախտով տառապողների, բարձր ճնշում ունեցողների, ինչպես նաև պալիատիվ օգնության կարիք ունեցողների վրա: