Ֆրանսիայում կարգելեն արհեստական արևայրուքի խցիկները


19:20 , 15 հոկտեմբեր, 2018

Ֆրանսիայի քաղաքացիական վերահսկողության կազմակերպությունը կոչ է անում հրաժարվել սոլյարիներից, քանի որ, նրանց կարծիքով, դրանց օգտագործումը քաղցկեղ է առաջացնում:

Ֆրանսիայում երիտասարդության շրջանում մելանոմայի 43 տոկոս դեպքերի պատճառը արհեստական արևայրուքի խցիկներն են:

Սոլյարի հաճախող մինչև 35 տարեկան մարդկանց մոտ մելանոմայի զարգացման ռիսկը 59%-ով բարձր է: 2015 թվականին Ֆրանսիայում գրանցվել է մելանոմա հիվանդության 14 325 դեպք, որից 382-ի պատճառը եղել է սոլյարին:

Առաջին նման արգելքը սահմանել է Բրազիլիան՝ 2009 թվականին: