Թիվ 155 դպրոցում ռումբի մասին ահազանգը կեղծ էր


18:20 , 15 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի թիվ 155 դպրոցում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: