Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի փողոցներից մեկն անվանակոչել է Հրանտ Դինքի անունով


18:40 , 15 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ստամբուլի Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցը վերանվանվել է պոլսահայ երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինքի անունով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է պոլսահայ «Ակօս» պարբերականը:

Փողոցների վերանվանման նախագիծը հաստատվել է Ստամբուլի քաղաքապետարանի անդամների ձայների մեծամասնությամբ:

Պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին «Ակօս»-ի խմբագրության առջև: