Ռուբեն Մելիքյան. Լիակատար աջակցությունս եմ հայտնում Արտակ Բեգլարյանի թեկնածությանը


17:30 , 15 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը հույս ունի, որ  Արցախի Ազգային ժողովը կողմ կքվեարկի Արտակ Բեգլարյանի թեկնածությանը։

«Մինչ օրս հրապարակավ չեմ արտահայտվել Արցախի երրորդ ՄԻՊ-ի իմ նախընտրելի թեկնածուի վերաբերյալ՝ համարելով, որ քանի դեռ չի ավարտվել թեկնածուների առաջադրման ժամկետը, թերևս առկա է էթիկական խնդիր։

Ամեն դեպքում, ցանկանում եմ լիակատար աջակցությունս հայտնել ՄԻՊ պաշտոնակատար, ՄԻՊ դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանի թեկնածությանը։

Փետրվարին Արտակին ինքս եմ հրավիրել ՄԻՊ փաստացի տեղալի պաշտոնին, և ավելի քան վեց ամիսների համատեղ աշխատանքն ինձ հիմք է տալիս եզրահանգելու, որ պարոն Բեգլարյանն ի զորու է ստանձնել Արցախի օմբուդսմանի պատասխանատու առաքելությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ