Charlie Hebdo-ի` Շառլ Ազնավուրին նվիրված ծաղրանկարն առաջացրել է Ազնավուր ընտանիքի վրդովմունքը (Photo)


12:55 , 15 հոկտեմբեր, 2018

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը: Ծաղրանկարում աշխարհահռչակ շանսոնյեն պատկերված է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթվածնի խողովակը:

Այս ծաղրանկարն առաջացրել է Ազնավուր ընտանիքի դժգոհությունն ու վրդովմունքը: Մասնավորապես՝ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում նողկալի է անվանել այս ծաղրանկարը:

«Ազնավուր ընտանիքը բարձր է գտնվում ձեր նողկալի Charlie Hebdo-ից: Հուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ, հաճելի կլինի տեսնել ձեր բերանները...»,- գրել է Ազնավուրի ավագ դուստրը:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը: