Նախորդ շաբաթ մեկնարկել է «Ոսկե դպրոց» սիթքոմի հետաքրքիր զարգացումներով ու ծիծաղաշարժ երրորդ եթերաշրջանը։ Ստեղծագործական թիմին այս անգամ էլ է հաջողվել նորովի ներկայանալ ու հետաքրքիր շեշտադրումներ անել։ Ոսկիների գաղտնիքը բացահայտվել է, ու դրանք հայտնվել են աշակերտներից մեկի մոտ։ Քանի որ Մաքսն ամաչկոտ և գաղտնապահ է, դրա պատճառով հետաքրքիր իրավիճակներ են առաջանում։ Այս ուստարում պաշտոնի համար առաջադրվել է նաև փոխտնօրեն Կարախանյանը։ Դպրոցի տնօրենի նախընտրական քարոզարշավ է մեկնարկում, որն ավելի է հետաքրքրացնում դպրոցական կյանքը։ BlogNews.am-ը ներկա է եղել սիթքոմի նկարահանման հրապարակում, ֆիքսել հերոսների անհավանական արկածները, որոնք դուրս են մնում կադրից։