ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հերքել է ենթադրությունները Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում տարաձայնությունների մասին:
Նրա խոսքով՝ ամուսնու դավաճանության մասին ասեկոսեներին ինքն «ուշադրություն չի դարձնում», քանի որ առավել կարևոր անելիքներ ունի: Տիկին Թարմփն իր ընտանեկան կյանքի մասին պատմել է ABC հեռուստաալիքին տված ծավալուն հարցազրույցում:
ԶԼՄ-ներում տարածվող լուրերն ամուսնու դավաճանությունների մասին նա անվանել է «ասեկոսեներ և շահարկումներ» և ասել է, որ դրանք տհաճ են իր համար: Պատասխանելով հարցին, թե արդյոք սիրում է Դոնալդ Թրամփին, առաջին տիկինը պատասխանել է «Այո, մեզ մոտ ամեն ինչ կարգին է»:
Թրամփն ինքը մշտապես հերքել է տարբեր կանանց կողմից իր հասցեին հնչող մեղադրանքները: Հիշեցնենք, որ նրա հետ ինտիմ կապի մասին ավելի վաղ հայտարարել էին պոռնոաստղ Սթորմի Դենիելսը և «Փլեյբոյ» ամսագրի նախկին մոդել Քերեն Մաքդուգալը:
Մելանյա Թրամփի խոսքով՝ մամուլը միշտ չէ, որ ճիշտ է գրում իր ամուսնու հետ նրանց հարաբերությունների մասին: