OceanGate ֆիրման այժմ արշավ է կազմակերպում դեպի այն վայրը, որտեղ «Տիտանիկը» խորտակվել է անցյալ դարասկզբին: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է ընկերության կայքում:
Ներկա պահին խորտակված նավը արագորեն քայքայվում է ստորջրյա մանրէների պատճառով։ Այս արշավախումբը հնարավոր է՝ դառնա նավը տեսնելու վերջին հնարավորությունը։ Գիտնականների կարծիքով՝ 10-15 տարի անց նավի ամբողջ կաղապարը քայքայված կլինի։
Ջրասուզման արժեքը 105 հազար դոլար է։ Այս թիվը համարժեք է նավի առաջին կարգի մեկ տեղի արժեքին։ Արշավախմբում կընդգրկվի ընդամենը 100 մարդ։ Ջրասուզումը նախատեսվում է 2019թ․։