Թուրքիայում PKK-ն կրկին ակտիվացել է


19:45 , 13 հոկտեմբեր, 2018
Թուրքիայում PKK-ն կրկին ակտիվացել է: Ներկա Թուրքիայի արևելյան Իգդիր նահագում այսօր տեղի է ունեցել պայթուն Իգդիր-Նախիջևան մայրուղու վրա: Ըստ իմ ունեցած տեղեկությունների PKK-ի զինյալները պայթեցրել են դեպի Նախիջևանի անցակետ մեկնող թուրքական բանակի զրահապատ մեքենա: Ամենայն հավանականությամբ մեքենայում եղած բոլոր անձինք զոհվել են, քանի որ PKK-ն սկսել է գործարկել նոր ինքնաշեն ավելի հզոր ռումբեր զրահապատ մեքենաների համար, որի պայթեցման դեպքում ողջ մնալու հավանականությունը գրեթե զրո է: Թուրքական կողմը դեռ հայտարարություն չի տարածել: