Թուրքիայի հարավ-արևելայն Հաքքարի նահանգի Գյուվենդաղի ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման


19:06 , 13 հոկտեմբեր, 2018
Թուրքիայի հարավ-արևելայն Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում տեղակայաված Գյուվենդաղի ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման : Ըստ թուրքական աղբյուրների հրթիռը արձակվել է Իրաքի (Իրաքյան Քրդստանի) տարածքից, մասնավորապես Զապ շրջանի Բյոլգեսի լեռան կողմից: Հրթիռակոծման հետևանքով զոհվել է թուրքական բանակի մեկ սպա Էր Էմրե Գյոնգյորը և մեկ քաղաքացիական անձ , իսկ չորս թուրք զինվոր վիրավորվել են: Արձակվել է երկու հրթիռ, որից մեկն է ընկել ռազմաբազայի տարածք: