Ինչպե՞ս ունենալ խնամված և գեղեցիկ հոնքեր


15:20 , 13 հոկտեմբեր, 2018

Հաճախ է պատահում, որ հոնքերը սխալ խնամելու պատճառով դրանք բարակում են և կորցնում ձևը:

Առաջարկում ենք տնային պայմաններում հոնքերը խնամելու, հաստացնելու և ավելի արտահայտիչ դարձնելու միջոց:

Հարկավոր է.

Ոչ մեծ քանակությամբ ձիթապտղի յուղ լցրեք բաժակի մեջ, յուղի մեջ տեղավորեք կիտրոնի շերտը և թողեք՝ այդպես մնա 5 օր:

Այնուհետև ամեն գիշեր հոնքերին քսեք կիտրոնի շերտը, լավ կլինի, որ առանց դիմակը լվանալու անցկացնեք գիշերը, որպեսզի ազդեցությունն է՛լ ավելի արդյունավետ լինի:

Այսպես արեք ամեն գիշեր մի քանի շաբաթ շարունակ:

Արդյունքը կզգաք արդեն 7 օր անց:

Ձեր հոնքերն ավելի խիտ և արտահայտիչ կդառնան: