«Շատ ջանասիրաբար աշխատեցինք»․ Թրամփը՝ Թուրքիայում ազատ արձակված ամերիկացի հոգևորականի մասին


12:20 , 13 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու թուրքական դատարանի այսօր կայացրած որոշմանը։

Նա իր Twitter-ի պաշտոնական էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասել է․

«Շատ ջանասիրաբար աշխատեցինք հոգևորական Բրանսոնի հարցում։ Իմ մտքերն ու աղոթքները հոգևորական Բրանսոնի հետ էին։ Հուսով ենք, որ նա շուտով անվտանգ կվերադառնա տուն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ