«Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերը Մարտի 1-ի հետ կապ չունեն». Սասուն Խաչատրյան


12:41 , 13 հոկտեմբեր, 2018
Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՔԾ պետն ասաց, որ փորձաքննությունն այդ մասով ավարտվել է, և հայտնի է դարձել, որ «համընկնումներ չկան»։

«Փորձաքննությունն ավարտվել է, և Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան»,- ասաց Խաչատրյանը։