Որոշ մարզերում ջերմաստիճանը կշարունակի նվազել


00:20 , 13 հոկտեմբեր, 2018

Հոկտեմբերի 13-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, 14-17-ը՝ առանձին շրջաններում: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  5-10 մ/վ:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 12-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: