Գազայում բախումների ժամանակ վեց պաղեստինցի է սպանվել


00:00 , 13 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Գազայում բախումների ժամանակ իսրայելական զինվորների կողմից  վեց պաղեստինցի է սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է Al Arabiya-ն:

Տեղի  հոսպիտալներից   մեկի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ պաղեստինցիները սպանվել են Գազայի արեւելյան մասում տեղակայված  Էլ Բուրեյջ  փախստականների ճամբարի մոտ: Եվս չորս պաղեստինցի սպանվել է Գազայի հարավային շրջաններում: Վիրավորվել է 110 մարդ, մի քանի տասնյակ պաղեստինցի ծանր վիճակում են:

Պաղեստինցիները Գազայում մարտի 30-ից բողոքի գործողություններ են իրականացնում «Վերադարձի արշավի» շրջանակներում: Իսրայելական զինված ուժերի եւ ոստիկանության միջև բախումներն ահագնանում են հատկապես ուրբաթ օրերին, ավանդական աղոթքից հետո, որոնց ժամանակ մահացել է ավելի քան 200 արաբ, մոտ 20 հազար մարդ վիրավորվել է: