Ֆրանսիայի պետնախարար․ Հայաստանը լավագույնս հյուրընկալեց բոլոր հյուրերին


19:40 , 12 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

«Շատ կարևոր պահեր ենք ապրել այստեղ, այն շատ կարևոր էր իհարկե Հայաստանի համար, որը նաև տոնում էր Երևանի 2800 ամյակն ու, կարող եմ ասել, լավագույնս հյուընկալեց բոլոր հյուրերին»,-այս մասին այսօր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքների փակման մամուլի ասուլիսում ասաց Ֆրանսիայի պետնախարար Ժան Բապտիստ Լեմուանը։

Ֆրանսիայի պետնախարարը կարևորեց նաև, որ 2020թ․-ին Թունիսում կայանալիք գագաթնաժողովը, որի ժամանակ նշվելու է նաև կազմակերպության հիմնադրման կես դարը։

«Սա գեղեցիկ տոն է, որը կտոնենք Թունիսում, որը կազմակեպության հիմնադիր անդամ է։ Ֆրանկոֆոնիան դրական ուժ է գլոբալացման մեջ, այն նաև կշիռ ունեցող կազմակերպություն է, որը կարող է ունենալ ու լուծումներ տալ միջազգային հացերի։ Այն, որ դիտորդ անդամներ դարձան Իռլանդիան, Գամբիան, Մալթան, վկայում է, որ Ֆրանկոֆոնիան տարածվում է ոչ միայն ֆրանսերենի գերակայություն ունեցող երկրներում»,-ասաց պետնախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։