Պռոշյան գյուղի դիտահորերից մեկում սահնօձ տեսակի 2 օձ է հայտնաբերվել


19:20 , 12 հոկտեմբեր, 2018

Հոկտեմբերի 12-ին` ժամը 13:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ դիտահորի մեջ, նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օձը գտնվում է Պռոշյան գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի մոտակա դիտահորում:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի 2 օձ և տեղափոխել անվտանգ տարածք: