Ախր վարչապետի ռեյթինգը չպետք է լինի 80 կամ 90%


17:31 , 12 հոկտեմբեր, 2018

Ախր վարչապետի ռեյթինգը չպետք է լինի 80 կամ 90%։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև երկրի վարչապետն անընդհատ պետք ա ոչ պոպուլյար որոշումներ կայացնի հանուն երկրի ներկայի ու ապագայի։ Ու դա, բնական է, պետք է բերի որոշակի դժգոհության ալիք։ Ընտանիքում էլ է այդպես։ Երբ ծնողը հանուն մի բանի զրկում է երեխային մեկ այլ՝ ոչ այդքան կարևոր բանից, երեխայի մոտ դժգոհություն է առաջանում։ Միայն մեծանալուց հետո ես հասկանում, որ այդպես էր ճիշտ։ Մեզ մոտ հիմա, գիտե՞ք, ոնց որ ինչ լինի։ Հայրը աշխատավարձ ա ստացել, երեխաներին տարել ա խանութ ու ասել ա՝ ինչ ուզում եք, վերցրեք։ Էդ ընթացքում կայֆ ա, իրականանում են քո բոլոր ցանկությունները, բայց վաղը ձմեռ ա գալու, ու խաղալիք ավտոյի մեջ ոչ կտաքանաս, ոչ էլ կուշտ կլինես։ Բարեկեցիկ կյանքի համար ծրագիր ա պետք, հաշվարկ, այլ ոչ թե էս պահի ցանկության իրականացում։

Մակրոնին ոնց որ շատ սիրեցինք։ Գիտե՞ք, որ իրա ռեյթինգը 40% էլ չկա Ֆրանսիայում։

Թրյուդոն էլ կյանք ա, չէ՞, տարբեր գույնի նասկիներով։ 50%-ից մի քիչ ավել էլ իրանն ա։

Որ էսքան ասում են էյֆորիա, անկապ չեն ասում։ Հիմա ժողովուրդը ոնց որ էդ խանութում լինի, ուրախ֊ուրախ վազվզում ա, ինչ ուզում, անում։ Բայց կյանքը խանութում չի վերջանում, ոչ էլ մի օր ա։ Էս ա հարցը։