Հնդկաստանում օդանավը թռիչքի ժամանակ դիպել է օդանավակայանի արգելապատին


17:10 , 12 հոկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

Air India ավիաընկերության ինքնաթիռը, որը Հնդկաստանի Տրիչինիպոլի քաղաքից (երկրի հարավի Թամիլնադի նահանգ) մեկնել էր Դուբայ, հարկադրական վայրէջք է կատարել Մումբայում, հայտնել Է NDTV հեռուստաալիքը:

Նրա տվյալների համաձայն՝ օդանավը թռիչքի ժամանակ իր շասիներով դիպել է օդանավակայանի արգելապատին ու վնասել դրանք: Դրանից հետո օդանավի հրամանատարը որոշում է ընդունել ինքնաթիռը շրջել դեպի Մումբայ, որտեղ էլ ավելի ուշ բարեհաջող վայրէջք է կատարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։