Մեր դեմ հարձակումը կազմակերպված էր անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց կազմակերպվածն իր հունով չգնաց. «ԱդեկվաԴ» հաղորդման նկարահանող խումբ


15:10 , 12 հոկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է․

«ԱդեկվաԴ» հաղորդման նկարահանող խումբն այսօր ասուլիս էր հրավիրել ՝ ներկայացնելու Մարալիկում տեղի ունեցած իրադարձությունները, իրենց վրա հարձակում գործած մարալիկցիներին անվանելով խուլիգանախումբ, որոնք, իրենց հակահեղափոխականներ անվանելով, հարձակում են գործել նկարահանող խմբի վրա:

«Մարալիկում մեր նկատմամբ հարձակումը կազմակերպված էր, և մենք ոստիկանությունից պահանջել ենք բացահայտել ոչ թե այդ «բանկաբութուլկեքի և լնգուլավազների» ով լինելը, այլ թե ովքեր են մեզ «քսի տվել», և ովքեր են կազմակերպիչները: Մեզ հետաքրքիր է, թե նրանց կապը ինչքանով է Նիկոլ Փաշինյանի հետ անձամբ: Մենք վստահ ենք, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է իրական հենարանը, ոչ թե հեղափոխական դըմփդըմփարաններն են, այս խուլիգանախմբերը պատժիչ ջոկատներ են կազմում այլակարծության դեմ»,- ասաց «Ադեկվատ» հաղորդման հեղինակ Նարեկ Մալյանը:


Նա շնորհակալություն հայտնեց «այդ խուլիգանախմբին», որոնք բացահայտեցին այն, ինչի մասին իրենք իրենց հաղորդմանը խոսում են վեց ամիս: «Երեկվա «լայվը» ցույց տվեց մեր իշխանության դեմքը՝ ստի ու կեղծիքի իշխանության, այս երևույթը մենք անվանում ենք փաշիզմ՝ այլակարծության դեմ»,- ասաց Մալյանը:  

Հաղորդման հեղինակ Նարեկ Մալյանը պատմեց մանրամասները, թե ինչու էին գնացել Մարալիկ, և նշեց, որ 10 օր առաջ ստացել են տեղեկություն համայնքապետարանի աշխատանքի վերաբերյալ, որը չի գործում, քանի որ մի խումբ մարդիկ՝ 15-20 հոգի, աչքի են ընկնում ոչ ադեկվատ վարքագծով, գրավել են համայնքապետարանի շենքը: Փոխարենը, ըստ նրա, հենց Փաշինյանի կողմից առաջարկվել է իրենց գործունեությունը տարբեր գյուղապետարաններում անցկացնեն: Իրենք էլ գնացել էին, ուղղակի մարդկանց հետ հանդիպել, զրուցել:

««Փաշիստ» ֆեյքերով գրում էին, որ ուզում են սպանել, մենք էլ գնացել էինք՝ տեսնելու, թե ովքեր են այդ խուլիգանախումբը»,- ասաց Մալյանը:  

Հաղորդման հեղինակները գոհ են ոստիկանների աշխատանքից, քանի որ իրենց տարել են ոստիկանական բաժին, որպեսզի իրենց «կյանքին ու առողջությանը վտանգ չսպառի»:

«Այս ամենը կազմակերպված էր անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, հստակ ասում եմ, բայց  կազմակերպվածը իր հունով չգնաց, քանի որ «սատանի մայլեն քյանդրբազություն» էին ուզում անել»,- ասաց Մալյանը և նշեց, որ որոշակի փաստեր ունեն այդ մարդկանց կապի մասին իշխանության հետ:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանին և իշխանությունների ինչին է պետք այս ամենը, հաղորդման հեղինակներից Արթուր Դանիելյանը նշեց, որ ենթադրում է՝ զուտ իրենց լռեցնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ