Շուշան Երիցյանի ծննդյան խնջույքը և ամենատպավորիչ անակնկալը


14:00 , 12 հոկտեմբեր, 2018

Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանն այսօր դարձավ 26 տարեկան: Դեռ երեկվանից դերասանուհու մոտ տոնական տրամադրություն էր: BlogNews.am-ը լուսանկարել է հոբելյարին և հետաքրքրվել՝ ինչ անակնկալ նվերներ և շնորհավորանքներ է ստացել:

«Իմ ծննդյան օրը սկսվեց եղբորս շնորհավորանքով, ով Հայաստանից դուրս է ապրում: Օրս շարունակել եմ իմ ամենահարազատ մարդկանց շրջապատում, իսկ երեկոն անցկացրի ամենամտերիմ ընկերուհուս հետ: Ստացա այն զանգերն ու շնորհավորանքները, որոնք ինձ համար շատ կարևոր էին և սպասված: Իհարկե, իմ ծնունդն այսօր է, բայց երեկվանից անակնկալներն այնքան շատ էին, որ օրն ինձ համար արդեն ստացված էր»,- պատմում է Շուշանը:

Այն հարցին՝ արդյոք բարեմաղթանքներ հղելիս դերասանուհուն շուտափույթ ամուսնություն չե՞ն մաղթում, պատասխանում է. «Ինձ, իհարկե, մաղթում են, որպեսզի ես ունենամ իմ անձնական կյանքը, բայց ինքս դեռ այդ փաստի վրա կենտրոնացած չեմ: Կարծում եմ՝ դեռ ժամանակ ունեմ իմ իրական կեսին գտնելու և ընտանիք կազմելու համար»:

Շուշանն, ամփոփելով իր տարին, ասում է, որ բավականին բուռն և հագեցած էր. «Այս տարի ունեցել եմ գործնական ձեռքբերումներ, իմ կյանքում հայտնվել են մարդկանց, որոնց ներկայությունն ինձ համար ամենաթանկ նվերն է: Իմ կյանքում երևի ոչ մի տարի այսքան գլոբալ փոփոխություններ չեն եղել: Երազանքներիս մեծ մասը կատարվեց, և եթե մեկ բառով նկարագրեմ, ինձ համար եղավ իմաստնության տարի: Իմ ապրելակերպը, իմ շրջապատը հիմնովին փոխվեցին: Ես ամեն տարի, ամեն օր ինձ երջանիկ եմ զգում, բայց այս տարի իրոք զգում եմ այդ հասունությունը, իմաստնությունը, և ներքին խաղաղությունս հիմնավորված է: Երբեք ոչ ոք և ոչ մի իրադարձություն չի կարող խախտել այն»:

Խոսելով անակնկալ նվերներից՝ Շուշանը նշում է. «Ես անակնկալներ ստացա մարդկանցից, որոնցից չէի սպասում, և շատ հաճելի էր, որ նրանք հիշում էին ծննդյանս օրը: Ամենաթանկ նվերը եղբորս նվերն էր»:

Այսօր Շուշանը ծննդյան տոնը կնշի իր սիրելի մարդկանց հետ։ Երկու խնջույք է կազմակերպելու՝ մեկը՝ բարեկամների, մյուսն էլ՝ ընկերների հետ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի